Ֆեյսբուք 

Ադրբեջանն ամեն բան անում է, որ ինքը հայտնվի մարգինալ տիրույթում

Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.


Ադրբեջանն ամեն բան անում է, որ ինքը հայտնվի մարգինալ տիրույթում: Եթե նախկինում փակվեցին արևմտյան մի շարք ծրագրեր ու կենտրոններ (Ազգային դեմոկրատական ինստիտուտ), լրատվամիջոցներ («Ազատություն» ռ/կ), ապա այսօր փակվել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գրասենյակը (եթե, իհարկե, լուրը համապատախանում է իրականությանը): Սա որակական նոր վիճակ է: Սա ուղղակի կազմակերպություն չէ, այն Եվրոպայում անվտանգության ապահովման առումով երբեմն թեկուզ դեկլարատիվ, բայց դիվանագիտության առումով դեռևս հեղինակավոր ու ազդեցիկ կառույց է: Եթե Բաքուն փակում է ԵԱՀԿ գրասենյակը, ապա դա արդյո՞ք նշանակում է նաև, որ հարաբերությունների փոփոխություն կա նաև դիվանագիտական հարթությունում: Այսինքն՝ Ադրբեջանից գնում է նաև ԵԱՀԿ-ի դեսպանը: Եթե այո, ապա ինչ կարգավիճակ է ստանում Մինսկի խումբը՝ որպես ԼՂ հակամարտության լուծման միակ լեգիտիմ օղակ: Արդյո՞ք Ադրբեջանը դուրս է գալիս այդ կառույցից առհասարակ... Եթե հարցի պատասխանը դրական է, ապա սա մտահոգիչ զարգացում է, քանզի Ադրբեջանի մարգինալացումը կարող է տանել անկանխատեսելի հետևանքների: Այսինքն՝ մենք պետք է կրկնակի զգոն լինենք...

Նույն շարքից