Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գորակալությունը, Էրդողանի պարտությունից հետո թուրքական լիրան արագ տեմպերով արժեզրկվել է:
Էրդողանի կուսակցությունը վերջին 13 տարիների ընթացքում պարտություն կրելով խորհրդարանական ընտրություններում զրկվել է մեջլիսի ձայների մեծամասնությունից:
Նրան հաջողվել է ձեռք բերել ընտրողների 41 տոկոսի վստահությունը:
Ներդրողներն ու գործարարները հույս էին տածում, որ Էրդողանը այս ընտրություններում եւես կհաղթանակի ու անհրաժեշտություն չի առաջանա նախարարների նոր կաբինետի ձեւավորման համար:
Դեռեւս ընտրությունների նախօրեին լիրան արդեն սկսել էր անկում ապրել, իսկ այժմ, փորձագետների կարծիքով, այն կարող է հասնել մինիմումի:
Ավելի վաղ Թուրքիայի կենտրոնական բանկը մի շարք միջոցառումներ էր իրականացրել լիրայի կուրսի պահպանման համար, այնինչ դրանք որեւէ շոշափելի արդյունքի չէին հանգեցրել: