Մամուլի տեսություն 

Պոլիտեխնիկի ռեկտորը ափսոսում է Աշոտյանի հետ հարաբերությունների վատացման համար. «Ժամանակ»

analitik.am

Պոլիտեխնիկի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը հրապարակել է, թե ովքեր են իր ֆեյսբուքյան էջից տարածել սկանդալային նամակը, որը դարձավ նրա և ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի լարվածության կուլմինացիան, որտեղ Աշոտյանը հիշատակված էր որպես «քաչալ շուն»:

«Ժամանակ»-ի հարցին՝ Ա. Աշոտյանի լարվածությունը այս նամակո՞վ էր պայմանավորված, թե՞ ի սկզբանե էր, Թոքմաջյանը պատասխանել է. «Արմեն Աշոտյանը եղել է իմ ընկերը, և ես շատ ափսոսում եմ նրա այս վերաբերմունքի փոփոխությունների համար..»:

Նույն շարքից