Ֆեյսբուք 

Ֆեյսբուքը երեկ. Որոտանի ՀԷԿ-ն էլ տվինք

Երկար խոսակցությունների տեղիք տված «Որոտան» ՀԷԿ-ն էլ վաճառեցին: Ի՞նչ վատ ա, մեկ ա մենք տիրություն չենք անում: Տալիս ենք ուրիշներին, որ Բիբինանմանները ճոխ մեքենաներ ու «ոսկուց« ցեմենտ գնեն: Հետո ասեն, թե բա ժողովուրդ մի 17 դրամով պետք է թանկացնենք լույսը: Ռոբերտ Նազարյանն էլ ասի 17 չէ, բայց 7 դրամն ախպերափայ ձեզ փեշ քեշ: Ոչ մի կոպեկ չպետք ա թանկանա լույսը: Մեր ՀԷԿ-երն ու ՀԷՑ-երը «մարդի տալուց» նայեք էդ «տղեն լավնա՞, թե՞ վատը»:

Պետք է մարդիկ մահանայի՞ն, որ լայնածավա ստուգումներ անցկացվեր Գազալցակայաններում: Չե՞ք պատկերացնի, բայց 11 գազալցակայանի տուգանել են: Հա, որ տուգանել եք ինչ: Փողը կտան ու նույն ձև կաշխատեն, մինչև նոր մարդիկ չզոհվեն: Ժողովուրդ ջան ոչ թե տուգանել, այլ կասեցնել, մինչև խնդիրը չվերացվի: Մարդկային կյանքերի հետ գործ ունեք մի քիչ պատասխանատու եղեք:

Թուրքիայում բարդ ներքաղաքական իրավիճակ է: Քրդերդամետ կուսակցություններն էլ ավելի մեծ տեղ ունեն Մեջլիսում: Էրդողանի սահմանադրական փոփոխությունները արդեն մշուշոտ են ու Էրդողանն ինքն իրեն չի կարողանա ավելի մեծ հնարավորություններ տալ: Այս իրավիճակից կարող են օգտվել Հայերը և Հայաստանը , եթե ճիշտ հաշվարկեն քայլերը և դաշնակիցներ ձեռք բերեն ընդդիմադիր կուսակցություններում:

Նույն շարքից