Միջազգային Տնտեսություն 

Ռուսաստանը արգելել է թռչնամսի ու ձվի ներկրումն ԱՄՆ-ից

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գորակալությունը, Ամերկյան թռչնաֆաբրիկաներում թռչնագրիպի աճի պայմաններում Ռուսաստանի գյուղնախարարությունն արգել է ձվի ու կենդանի թռչնի ներկրումը Միացյալ նահանգներից:

ԱՄՆ շուրջ 17 նահանգներում գրանցվել է թռչնագրիպի բռնկումներ, առնվազն  157 ֆերմաներ ու թռչնափաբրիկաներ գտնվում են կարանտինի ներքո:

Ներկայումս ընդհանուր հաշվով ԱՄՆ-ում թչնչացվել է շուրջ 33,3 միլիոն թռչուն, ինչի հետեւանքով երկրում աննախադեպ կերպով աճել են թռչնամսի ու հավկիթի գները:

Ռուսաստանը ավելի վաղ սակմանափակումներ էր մտցրել թռչնամսի ներկրման բնագավառում, իսկ նոր որոշմամբ ձվի ու թռչնի ներմուծումը ուժի մեջ կմտնի հունիսի 15-ից:

 

 

 

 

 

Նույն շարքից