Մամուլի տեսություն 

Էլեկտրաէներգիայի սակագինի բարձրացման համար մեղավոր են Բիբինը, Նազարյանը, կառավարությունը և մենք բոլորս. «Առավոտ»

analitik.am

Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.

«Ես կողմ եմ 100 տոկոսանոց պատասխանատվության տեսությանը, ըստ որի՝ եթե, ասենք, որևէ ընկերություն որևէ նախագիծ է իրականացնում, այս նախագծի համար 100 տոկոսով պատասխանատու են ընկերության բոլոր աշխատակիցները՝ ղեկավարից սկսած վարորդով և հավաքարարով վերջացրած:
Պետությունը նույնպես «նախագիծ» է: Այն, որ Սուրիկ Խաչատրյանը, նրա որդին և մի շարք այլ բարեկամներ ազատազրկման վայրերում չեն, դրա համար 100 տոկոսով պատասխանատու է Գևորգ Կոստանյանը: Բայց նույն չափով պատասխանատու եմ նաև ես, ինչպես նաև Հայաստանի բոլոր մնացած քաղաքացիները: Որ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնում են, մեղավոր են Բիբինը, Նազարյանը, կառավարությունը, էլի ինչ-որ մարդիկ: Բայց պատասխանատուների ցուցակից ես Բիբինին հանում եմ, որովհետև նա մեր պետության հետ կապ չունի: Իսկ մեր քաղաքացիներից յուրաքանչյուրը պատասխանատու է այդ նոր սակագնի համար:

Հասկանում եմ, որ դա ընկալելի չէ ոչ միայն թվաբանորեն, այլև հոգեբանորեն»,–գրում է թերթի խմբագիրը։

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նույն շարքից