Մամուլի տեսություն 

Առաջիկայում կկայանա մեկ էլիտար հարսանիք ևս. «Հրապարակ»

analitik.am

«Մեր տեղեկություններով, հունիսի 20-ին Մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանի որդու հարսանիքն է: Միջոցառումը կկայանա Ծաղկաձորի «Golden palace» ռեստորանային համալիրում: Հարսանիքին հրավիրված է ողջ քաղաքական էլիտան՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Ներկա կլինեն պաշտոնյաներ օրենսդիր, գործադիր մարմնից, ուժային կառույցներից: Այստեղ են ասել՝ քեֆ անողին քեֆ չի պակսի, հայ պաշտոնյաները հարսանիքներից աչք չեն բացում: Նշենք, որ հունիսի 7-ին կայացել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի որդուհարսանիքը ՝ քաղաքական էլիտայի մասնակցությամբ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նույն շարքից