Մամուլի տեսություն 

Ավետիսյանների ընտանիքի հարևանները պարիսպ են կառուցել, որ չտեսնեն ամայացած օջախը. «Ժողովուրդ»

analitik.am

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գյումրիում ոճրագործության զոհ դարձած Ավետիսյանների ընտանիքի հարևանները պարիսպ են կառուցել, որպեսզի չտեսնեն սպանդի արդյունքում ամայացած օջախը: Բարձր պատ շարելու համար իրեն օգնելու ակնկալիքով Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին է դիմել նաև սպանված Սերյոժա Ավետիսյանի հորեղբոր դուստրը՝ Կարինե Ավետիսյանը, որի տունը հենց նույն բակում է գտնվում:

Հիշեցնենք՝ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Կարինե Ավետիսյանը ոճրագործությունից հետո հրաժարվում է իր տանից և չի ցանկանում այնտեղ ապրել: «Ես այդ բակ չեմ վերադառնա, վախենում եմ, հոգեկանս կխանգարվի»,- ասել էր Ավետիսյանների հարազատը: Բայց քանի որ Կարինե Ավետիսյանին այլ տնով ապահովելու խնդիրը հնարավոր չի եղել լուծել, վերջինս Շիրակի մարզպետարանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել պարսպապատել իր տան տարածքը: «Շուտով կպարսպապատեն, որից հետո կկարողանամ վերադառնալ իմ տուն»,- ասաց Կարինե Ավետիսյանը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նույն շարքից