Մամուլի տեսություն 

Շշի Մելոի գործարանում հրդեհ էր բռնկվել. «Հրապարակ»

analitik.am

Երեկ լուսադեմին հրդեհ է բռնկվել Մելիք Մանուկյանի` Շշերի Մելոյի պահեստում: ԲՀԿ պատգամավորներն անհանգիստ եռուզեռի մեջ էին ԱԺ-ում: ԲՀԿ համակարգող Աբրահամ Մանուկյանը, հեռախոսն ականջին, խոսում էր իրենց «տուժած ախպոր» հետ, թե. «Գիշե՞րն ա էղե, առավո՞տ, շլանգ պե՞տք ա, արդեն հանգցրե՞լ են, շա՞տ ա բան էլե»:

Խոսակցությունն ավարտելուց հետո պարոն Աբոյին «Հրապարակը» հարցրել է՝ բա «շլանգ» որտեղի՞ց էիք տանելու էս ԱԺ-ից:

«Շլանգների մոտից»,- ասել է նա ու ինքն իր հումորի վրա երկար ծիծաղել:

Հիմա ի՞նչ եք անելու՝ փոխհատուցելո՞ւ եք կրած վնասները. «Մելոն եթե կարիք զգա, մենք 24 ժամ իր կողքն ենք՝ամբողջ ֆրակցիան, իրա ընգերներով, սաղով»։

Իսկ կարո՞ղ է սադրանք էր պարոն Մելոյի «շշերի» նկատմամբ՝ Աբովյանի ընտրություններից հետո, ոմանք պնդում են, թե նա աշխատել է ընդդեմ Վահագն Գևորգյանի. «Է, ինչ եք ասում, անհնար է, որևէ ուղեղի մեջ նման բան չի կարող տեղավորվել»։

Ահաբեկչությո՞ւն էլ չէր.  «Ըտենց բան ոնց եք մտածում այ մարդ։ Առավոտ ժամը 5-ին ա եղել, շուտ հանգցրել են»:

5-ի՞ն, ախր լրիվ ահաբեկչության ժամ է. «Մանուկյան Մելիքն այնքան հարգանք վայելող ընկեր ա՝ և ֆրակցիայում, և հանրապետությունում, և հանրապետությունից դուրս, հատկապես իրենց մարզում, որ սադրանքի խնդիր չի կարող լինել, դա աբսուրդային տարբերակ է»։

Նույն շարքից