Մամուլի տեսություն 

Բացառված չէ, որ Ուորլիքը Հայաստան է եկել՝ իշխանություններին ինչ-որ բան նախազգուշացնելու համար. «168 ժամ»

analitik.am

Ներկայացնում ենք թերթի առաջնորդողից մի հատված.

«Տարածաշրջանային այցով Երևանում է գտնվում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ով, բացի նախագահի ու արտգործնախարարի հետ հանդիպումներից, հանդիպել է նաև Աժ պատգամավորների հետ: Թե կոնկրետ ինչ է քննարկվել այդ հանդիպումների ընթացքում՝ չի հաղորդվում: Այդուհանդերձ, ամերիկացի դիվանագետն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է. «Եթե Ղարաբադում լայնամասշտաբ հակամարտություն ծագի, անհնար կլինի հասնել բանակցված կարգավորման»:

Սա, իհարկե, նորություն չէ, նորություն է այն, որ Մինսկի խմբի համանախագահի մակարդակով խոսվում է «լայնամասշտաբ հակամարտության» մասին: Ադրբեջանական կողմը կոշտացրել է ռազմական հռետորաբանությունը, և կա սպասում, որ Բաքվում երկու օրից կայանալիք Առաջին Եվրոպական խաղերից հետո հակամարտության գոտում կարող են սադրանքներ, լինել: Ընդ որում, դա պայմանավորված է նաև ռուս-ադրբեջանական վերջին ջերմացմամբ, և պատահական չէ, որ օլիմպիական խաղերից հետո ռազմական գործողությունների սպառնալիքների մասին խոսում են առաջին հերթին՝ ռուս իշխանամերձ փորձագետները: Ու բացառված չէ, որ օլիմպիական խաղերի մեկնարկի նախօրեին Ուորլիքը Հայաստան է եկել՝ իշխանություններին ինչ-որ բան նախազգուշացնելու համար»,–գրում է թերթը։

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նույն շարքից