Մամուլի տեսություն 

Արագածոտնի մարզի տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի բաժնի պետին մեղադրում են փողերի յուրացման մեջ․ «Հրապարակ»

analitik.am

«Արագածոտնի մարզի տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի բաժնի պետ Կ. Հ.-ին մեղադրում են փողերի յուրացման մեջ: Մեր տեղեկություններով՝ փաստաբան Արմեն Մուխսիկարոյանը դիմել է քննչական՝ նշելով, որ Աշտարակի բնակիչ Կ. Հ.-ն, ով ՏԿԱԻՆ-ի բաժնի պետն է, ի սկզբանե նպատակ չունենալով «Ֆորդ-Ֆյուժն» մեքենան հանձնել իր վստահորդ ՒԻՀ քաղաքացի՝ «Քոլեեգս Թաուեր» ՍՊԸ տնօրեն Ֆարշադ Աբասի Ղասեմլուին, առքուվաճառքի պայմանագիր ձևակերպելու փոխարեն նրան տվել է մեքենան վարելու լիազորագիր, փոխարենը փոխանցումով ստացել է գումարը: Դրանից հետո պաշտոնյան հետ է վերցրել մեքենան՝ յուրացնելով ստացած գումարը: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դատախազության համակարգում մի քանի օր է, ինչ քննարկում են Կոստանյանի մտերիմ ընկեր Տիգրան Խեչոյանի պաշտոնանկությունը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նույն շարքից