Մամուլի տեսություն 

Երևանի «Արաքս» թռչնաֆաբրիկան պարտքի դիմաց «իրենով» է արել Սյունիքի թռչնաֆաբրիկան․ «Ժողովուրդ»

analitik.am

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Երևանի «Արաքս» թռչնաֆաբրիկան պարտքի դիմաց «իրենով»  է արել Սյունիքի թռչնաֆաբրիկան: Բանն այն է, որ Սյունիքի թռչնաֆաբրիկան 30 միլիոն դրամից ավել գումար է պարտք եղել «Արաքս» թռչնաֆաբրիկային և չի կարողացել այն վերադարձնել: Արդյունքում, «Արաքսի» տնօրինությունը պահանջել է պարտքի դիմաց իրենց տալ ֆաբրիկան: Ի դեպ, Սյունիքի թռչնաֆաբրիկայի սեփականատերերն էին Արթուր Գևորգյանն ու ՀՅԴ-ական նախկին պատգամավոր Գագիկ Գևորգյանը:

Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց այս հարցի շուրջ զրուցել Գևորգյանների հետ: Արթուր Գևորգյանը նախ ասաց, որ ինքը չի ցանկանում այդ հարցի վերաբերյալ որևէ բան քննարկել: «Չէ, խնդիրներ չկա, ես զբաղված եմ»,–ասաց մեր զրուցակիցն ու անմիջապես անջատեց հեռախոսը: Երեկ ողջ օրվա ընթացքում մեզ չհաջողվեց զրուցել «Արաքս» թռչնաֆաբրիկայի տնօրեն Ցոլակ Մազմանյանի հետ: Նշենք, որ այս թռչնաֆաբրիկան պատկանում է «X գրուպի» սեփականատեր Խաչիկ Խաչատրյանին»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նույն շարքից