Մամուլի տեսություն 

Աղվան Հովսեփյանին ԱԺ կհրավիրեն՝ պատգամավորներին ներկայացնելու Պերմյակովի գործի նախաքննության ընթացքը․ «Ժողովուրդ»

analitik.am

«ՀՀ Աժ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում օրերս բավականին թեժ քննարկում է տեղի ունեցել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության և պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ ինքը պահանջում է լսումներ կազմակերպել Վալերի Պերմյակովի գործի վերաբերյալ և խորհրդարան հրավիրել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին, որպեսզի նա պատգամավորներին ներկայացնի գործի նախաքննության ընթացքը:

Այդ քննարկմանը մասնակցել են հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Գագիկ Ջհանգիրյանը և Զարուհի Փոստանջյանը: Երբ Սահակյանից հետաքրքրվեցինք, թե ինչ ընթացք է պատրաստվում տալ Փոստանջյանի բարձրացրած հարցին, նա ասաց. «Եթե իմ գործընկերները նման բովանդակությամբ նամակ կուղարկեն, ապա ես այն կուղարկեմ ՀՀ քննչական կոմիտե ու կխնդրեմ, որ գան և մեր հանձնաժողովի անդամների հարցերին պատասխանեն»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նույն շարքից