Մամուլի տեսություն 

Պալաչի հեռուստաընկերության կաբելային սփռումն արդեն միացրել են. «Ժողովուրդ» 09:44 2015-06-13Դիտումներ՝ 31

analitik.am

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում գործող «Աբովյան» հեռուստաընկերության կաբելային սփռումն արդեն երկու օր է, ինչ միացված է: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացել է հեռուստաընկերության տնօրեն Ազնիվ Չիզմեչյանից:

«Տեղեկացնենք, որ այդ հեռուստաընկերությունը պատկանում է ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սանիկ, «Քինգ դե Լյուքս» ընկերության տնօրեն Արթուր Հարությունյանին՝ Պալաչին:

Հիշեցնենք, որ «Աբովյան» հեռուստաընկերության կաբելային սփռումն անջատվել էր դեռևս մայիսի 20-ից: Սփռումն ապահովող ընկերությունը, որը ըստ լուրերի՝ պատկանում է Ծառուկյանի մերձավորներից մեկին, խոստացել էր խնդիրը կարգավորել դեռևս մայիսի 23-ին, սակայն տարբեր պատճառաբանություններով հարցն այդպես էլ չէր լուծվել: Իսկ երբ արդեն ընտրությունները հետևում են եղել, պարզվել է, որ բոլոր խնդիրներն էլ հնարավոր էր լուծել»:

Նույն շարքից