Մամուլի տեսություն 

Սյունիքի թռչնաֆաբրիկան պարտքի դիմաց չի հանձնվի «Արաքս» թռչնաֆաբրիկային. «Ժողովուրդ»

analitik.am

«Շարաթ օրը տեղեկացրել էինք, որ «Արաքս» թռչնաֆաբրիկան Սյունիքի թոչնաֆաբրիկան «վերցրել» է պարտքի դիմաց, քանի որ վերջինիս սեփականատերերից Արթուր Գևորգյանը մոտ 30 միլիոն դրամ պարտք ունի: Նշված օրը Արթուր Գևորգյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել էր, որ ինքն այդ հարցի վերաբերյալ որևէ բան չի ցանկանում խոսել: Սակայն երեկ անձամբ էր զանգահարեց և որոշ մանրամասներ հայտնեց:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Սյունիքի թռչնաֆաբրիկայի սեփականատերերից Արթուր Գևորգյանը հայտարարեց, որ ինքը 30 մլն դրամ է պարտք «Արաքս» թռչնաֆաբրիկային և կվճարի անձամբ՝գործին չխառնելով Սյունիքի թռչնաֆաբրիկան: Թե ինչպես է գոյացել այդ 30 մլն դրամ պարտքը, Գևորգյանը չխնկացավ նշել: Մեզ հաջողվեց պարզել, որ Ա. Գևորգյանը «Արաքս» թռչնաֆաբրիկայի ղեկավարությունից պարտքով գումար է վերցրել՝ 30 միլիոն դրամ, որը չի կարողացել վճարել, ինչի համար «Արաքս» թռչնաֆաբրիկան դիմել է դատարան՝ գումարը հետ վերադարձնելու պահանջով:

«Դատի են տվել ինձ, գումարային հարցեր են, որոնց մասին ես չեմ ցանկանում ինչ-որ մանրամասնություններ ներկայացնել: Ես չեմ հրաժարվում այդ գումարը վճարելուց: Ես կմարեմ իմ պարտքը, հստակ կարող եմ ասել, որ թռչնաֆաբրիկայով չեն վճարվելու այդ գումարները, ես ֆաբրիկայում մասնաբաժին ունեմ, բայց ես կվճարեմ ինքս, իմ գրպանից»,- հայտարարեց Ա. Գևորգյանը: Ի դեպ, տեղեկացնենք, որ Արթուր Գևորգյանի գույքի և հաշիվների վրա արդեն արգելանք է դրված: Արդեն մի քանի օր է՝ «Ժողովուրդ»-ը փորձում է խոսել «Արաքս» թռչնաֆաբրիկայի տնօրեն Ցոլակ Մազմանյանի հետ, սակայն վերջինս մեր հեռախոսազանգերին չի պատասխանում: Տեղեկացանք, որ Մազմանյանը Հայաստանում չէ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նույն շարքից