Մամուլի տեսություն 

Հովհաննես Թոքմաջյանն իր փեսայի պատճառով նոր սկանդալի մեջ է հայտնվել. «Ժողովուրդ»

analitik.am

««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրերս աղմկահարույց դեպք է գրանցվել Երևանի տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում: Ըստ մեր տեղեկությունների՝ ԲՈՒՀ-ի պետական ավարտական քննությունները անցել են առանց հանձնաժոդովների նախագահների մասնակցության: Քննությունների արդյուքները բողոքարկող ուսանողները՝ փաստել են, որ տեղի է ունեցել կոպիտ խախտում: Իսկ երբ աղմուկ է բարձրացել, բացակայած նախագահները հետին թվով ստորագրել են «վեդոմոստները»՝ փաստացի թույլ տալով կեղծիք:

Բացակայածներից մեկը եղել Գյումրու քաղաքապետարանի աշխատակից, իսկ մյուսը Երևանից պետք է ժամաներ: Երևանցի հյուրը, պարզվում է, պոլիտեխնիկի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի փեսան է: Ուսանողները հայտարարել են, որ գնալու են մինչև վերջ: Սա նշանակում է, որ Հովհաննես Թոքմաջյանը, իր շուրջ ծավալված աղմկոտ պատմությունները դեռ չավարտված, կարող է նոր գլխացավ ունենալ, այս անգամ արդեն փեսայի պատճառով»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նույն շարքից