Մամուլի տեսություն 

Արմավիրում սուր աղիքային ինֆեկցիայից 4-ամյա աղջիկ է մահացել. «Ժամանակ»

analitik.am

Երեկ «Ժամանակ»-ը տեղեկացել է, որ Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք է ընդունվել Ջրաշեն գյուղից 4-ամյա աղջիկ` ջերմություն, թուլություն, փսխում, լուծ ախտանշաններով։ Վիճակը գնահատվել է միջին ծանրության` սուր աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշումով, սակայն երեկոյան փոքրիկի վիճակը կտրուկ վատացել է: Տեղափոխելով վերակենդանացման բաժանմունք՝ մասնագետները համապատասխան միջոցներ են ձեռնարկել, սակայն աղջնակի կյանքը փրկել չի հաջողվել:

Թերթը նշում է, որ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել նույն ախտանիշներով, ծանր վիճակում գտնվող փոքրիկ տղա՝ Նորապատ գյուղից: Կան վարակի այլ դեպքեր:

Նույն շարքից