Մամուլի տեսություն 

Արմեն Հարությունյանը՝ ՄԻԵԴ դատավո՞ր. «ՀԺ»

analitik.am

ԵԽԽՎ և ՄԻԵԴ դատավորների ընտրության խորհրդատվական խումբը հունիս 9-ից 10-ը տեղի ունեցած նիստի ընթացքում որոշում է կայացրել ՀՀ նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանի թեկնածությունը երաշխավորել ԵԽԽՎ-ում ՀՀ դատավորի պաշտոնում:

«Սույն որոշումը, որը մեկ շաբաթ շարունակ խստորեն գաղտնի էր պահվում, երեկ հրապարակվեց ԵԽԽՎ պաշտոնական կայքում: Եկող երկուշաբթի մեկնարկելիք ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում պատգամավորները քվեարկությամբ կընտրեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավորին: Ու թեև համապատասխան խորհրդատվական խումբը Արմեն Հարությունյանի թեկնածությունն է երաշխավորել ԵԽԽՎ-ին, այդուհանդերձ Հայաստանի ներկայացրած մյուս երկու թեկնածուները՝ իրավապաշտպան Արա Ղազարյանը և դատավոր Լիանա Հակոբյանը, ևս դեռ տեսականորեն ընտրվելու հնարավորություն ունեն, թեև՝ դա քիչ հավանական է համարվում: ԵԽԽՎ-ն վերջնական ընտրություն կատարելու է այս երեք թեկնածուների միջև»,-գրել է «Հայկական Ժամանակ»-ը:

Նույն շարքից