Մամուլի տեսություն 

Րաֆֆի Հովհաննիսյանն առաջիկայում կվերադառնա Արևմտյան Հայաստանից. «Ժողովուրդ»

analitik.am

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն առաջիկայում կվերադառնա Արևմտյան Հայաստանից: Նշվում է, որ վերադառնալուց հետո հնարավոր է կուսակցությունում փոփոխություններ կատարի, եթե որոշի վերջնականապես տեղափոխվել Արևմտյան Հայաստան:

Ըստ տեղեկությունների՝ հնարավոր է՝ Ր. Հովհաննիսյանը կուսակցության «ղեկը» վստահի ԱԺ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանին:

Երեկ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ առաջիկա օրերին Ր. Հովհաննիսյանը կվերադառնա և դրանից հետո բոլոր հետաքրքրող հարցերի պատասխանը կարող են հենց իրենից ստանալ:

Իսկ ինչ վերաբերում է այն լուրերին, որ Հովհաննիսյանը կուսակցությունը «հանձնելու» է, Մարտիրոսյանը ասել է. «Նմանատիպ որևէ խոսակցություն չկա»:

Նույն շարքից