Մամուլի տեսություն 

Շմայսի գործը ճանապարհին է. «Ժողովուրդ»

analitik.am

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի` Շմայսի գործը դեռեւս չի հասել ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Այս մասին տեղեկացանք ՀՔԾ-ից: Երեկ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել էին, թե Առաքել Մովսիսյանի հայտարարությունների փաստի առիթով քրեական գործը հարուցելու կամ այն մերժելու համար ՀՀ գլխավոր դատախազությունը գրություն է ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայությանը: Այսինքն՝ ստացվում է, որ դատախազության գրությունը դեռ ճանապարհին է եւ ոտ-ոտ ուղեւորվում է ՀՔԾ:

Հիշեցնենք, որ այս պատմության պատճառը եղել է այն, որ Առաքել Մովսիսյանը, անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի վերաբերյալ հրապարակումներին, ասել էր. «Իրանք էդքան մեղք չունեն, ինչքան իրենց պապաները, պապաներին պետք է անպայման ճարվի եւ գլխատվի, անձամբ իմ ձեռքն էլ որ ընկնի, կգլխատեմ: Կոչ եմ անում՝ վեր ընգնեն իրանց տեղը, Աստված մի արասցե, որ բռնեցի, հաստատ իրանք բռնաբարվելու են»: Իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ այս հայտարարությունների համար 2015թ. հունիսի 3-ին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել դատախազություն՝ նկատելով, որ նորմալ չէ, երբ պատգամավորի արտաբերած ամեն մի երրորդ բառը բռնաբարության կամ ինչ-որ մեկին գլխատելու մասին է։

Նույն շարքից