Մամուլի տեսություն 

ԲՀԿ-ի քոչարյանական թևը կատարեց ստացված հրահանգը. «Ժողովուրդ»

analitik.am

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ ԱԺ առաջին ընթերցմամբ քվեարկեց և ընդունեց «ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին» օրենքի նախագիծը: Մինչ քվեարկությունը ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենք ձեռնպահ են քվեարկել: Բայց հետո պարզվեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած անձնական կապերով հայտնի ԲՀԿ-ականներ Վահե Հովհաննիսյանը, Ստեփան Մարգարյանն ու Էլինար Վարդանյանը կողմ էին քվեարկել նախագծին:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նրանց կողմ քվեարկության համար խնդրել էին Ռ. Քոչարյանի գրասենյակից: Ինչպես հայտարարեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, այդ օրինագծի ուժի մեջ մտնելուց հետո Դիլիջանը և հարակից տարածքները փաստացի կանցնեն գործարար Ռուբեն Վարդանյանի IDeA հիմնադրամի տիրապետման տակ:

Հիշեցնենք, որ այդ հիմնադրամը ղեկավարում է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, որը համարվում է Քոչարյանի ամենահավատարիմ մարդկանցից մեկը, և նրանց միջև իմ ու քոն չկա:

Նույն շարքից