Մամուլի տեսություն 

ԲՀԿ-ի կոալիցիա մտնելու լուրերը՝ կատարյալ աբսուրդ. Նաիրա Զոհրաբյան. «ՀԺ»

analitik.am

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեի երեկոյան Սերժ Սարգսյանի հետ քաղաքական ուժերի արդեն հայտնի հանդիպումից հետո երեկ լուրեր տարածվեցին, թե Բաղրամյան 26-ում քննարկվել է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ կոալիցիա մտնելու հարցը:

Ավելին նշվում էր, թե ԲՀԿ-ին նախարարական 2 պորտֆել են տալու քաղաքաշինությունը և մշակույթը: Երեկ մեր թղթակցի հետ զրույցում ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը սույն խոսակցությունների վերաբերյալ ասաց հետևյալը. «Անկեղծ ասած՝ շոգը, իմ տպավորությամբ, դեռևս այնպիսին չէ, որ տապի ազդեցության տակ նման երևակայական մտքեր ծնվեն: Քանի որ թեման կատարյալ աբսուրդ է, պատասխանեմ կարճ ԲՀԿ–ի օրակարգում կոալիցիա կազմելու հարց չկա»: Իրականում, ըստ մեր տեղեկությունների, քաղաքաշինության նախարարությունը հանձնվելու է Դաշնակցությանը, որի՝ կոաlիցիա մտնելու հարցը հիմա էլ աշուն է տեղափոխվել: ՀՅԴ-ն նաև ԿԳՆ-ն է ուզում, որը նրան չեն տաւիս, փոխարենը՝ առաջարկում են սոցաուը, որը ՀՅԴ-ն չի ուզում»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նույն շարքից