Մամուլի տեսություն 

ԱԱԾ-ին պատկանող շենքերից մեկը վաճառվում է. «Հրապարակ»

analitik.am

«Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը, պարզվում է, խոր արմատներ է գցած եղել Արմավիրի մարզի Նորամարգ համայնքում: Գյուղի Ազատության փողոցից այս գերատեսչությունը հատուկ առաջադրանքներ է կատարել կամ, երևի, հետևել է սահմանին, բնակիչների շարժին, հայ-թուրքական ոչ ֆորմալ հարաբերությունների զարգացմանը: Նորամարգում ԱԱԾ-ն 2600 քմ մակերեսով շենք-շինություններ է ունեցել և 4,12 հեկտար հողատարածք, սակայն իր առաքելությունը կամ վատ է կատարել, կամ էլ չի կարողացել պահպանության ծախսերը հոգալ, և շինությունները քայքայվել են, տարածքն էլ անմխիթար տեսք է ստացել:

2012 թվականից պետությունը փորձել է ներդրող գտնել այս շենքի համար, երկու անգամ աճուրդի է հանել, բայց ապարդյուն: Եվ, վերջապես, վերջերս հայտնվել է մի գործարար մարդ՝ Վազգեն Ալոյան, որն առաջարկել է 26 մլն դրամով իրեն տալ ԱԱԾ-ի նախկին տարածքը: Փոխարենը, Ալոյանը խոստացել է, որ 50 մլն դրամի ներդրում կանի սահմանամերձ այս գյուղում, այնպես որ, գյուղացիք հիմա շունչները պահած սպասում են, թե ինչ հրաշքներ է գործելու նորահայտ մեծահարուստն իրենց Նորամարգում: Դե, իսկ Ալոյանը, անկախ գործարքի ելքից, պատմելու է սերունդներին, որ «ԿԳԲ»-ի շենքն է առել»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նույն շարքից