Մամուլի տեսություն 

Արցախից ծանր այրվածքներով Երևան են տեղափոխվել բարձրաստիճան զինվորական ամուսիններ. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից օրեր առաջ ուղղաթիռով բարձրաստիճան զինվորական ամուսիններ են տեղափոխվել Երևան: Մեր տեղեկություններով, նրանք տանը այրվածքներ են ստացել, գազի կաթսայից մոտ 100լ եռման ջուրը թափվել է երիտասարդ ամուսինների վրա, և նրանց անմիջապես ուղղաթիռով տեղափոխել են Երևան: Մի քանի օր է՝ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար, կնոջ վիճակը, բարեբախտաբար, կայունացել է, գնդապետ ամուսնու վիճակն է ծանր, այրվածքները շատ են, բայց բժիշկներն ամեն ինչ անում են, որ նրա վիճակը ևս կայունանա» ։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նույն շարքից