Մամուլի տեսություն 

ԼՂՀ-ից այրվածքներով Երևան տեղափոխված զինվորականի վիճակը շարունակում է մնալ ծանր. «ՀԺ»

analitik.am

ԼՂՀ-ից օրեր առաջ ուղղաթիռով բարձրաստիճան զինվորական ամուսիններ են տեղափոխվել Երևան՝ այրվածքներով: «Հայկական Ժամանակ»-ի թղթակիցը ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանից հետաքրքրվել է նրանց առողջական վիճակի մասին:

Ի պատասխան տնօրեն ասել է, որ ԼՂՀ-ից այրվածքներով Հայաստան տեղափոխված զինվորականի վիճակը շարունակում է ծանր կայուն լինել. «Նա 85 տոկոս այրվածքներ է ստացել և եթե մի քանի օր էլ դիմանա՝ վիճակը կարող է միջին ծանրության դառնալ»,- նշել է Դավիդյանը: Ինչ վերաբերում է նրա կնոջը, ապա վերջինիս վիճակն ավելի լավ է. նա ստացել է 30 տոկոս այրվածքներ և վիճակը միջին ծանրության է:

Դավիդյանը փոխանցել է, որ ամուսինները այրվածքներ ստացել են ջրատաքացուցիչի եռման ջրի թափվելու հետևանքով. այրվել են զինվորականի մարմնի գրեթե բոլոր մասերը՝ բացառությամբ կրծքավանդակի շրջանում փոքր հատվածի:

Նույն շարքից