Մամուլի տեսություն 

«Ով ինչպես է իրեն պահում» հարցի պատասխանը ե՞ս պտի տամ. Գագիկ Բեգլարյան. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ասել էիք` համաձայն չեք Յակունինի հետ, ի՞նչ եք կարծում` ինչո՞ւ են ռուսական ընկերություններն իրենց այդպես պահում Հայաստանում. Բիբինը չի մասնակցում քննարկումներին, Յակունինն ասում է մի բան, հետո իր ղեկավարած ընկերությունը լղոզում է այն, հարցրինք տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանին:

«Ի՞նչ եք կարծում` «ով ինչպես է իրեն պահում» հարցի պատասխանը ե՞ս պտի տամ, ես իմ կարծիքն Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման առնչությամբ ասել եմ եւ կարծում եմ, որ դա բավարար է: Իսկ թե ով ինչպես է իրեն պահում, ինչ է մտածում, դա իր իրավունքն է, իր սուբյեկտիվ կարծիքն է: Հասկանալի է, որ այդ ընկերությունն իր բիզնես շահերի տեսանկյունից է մոտենում խնդրին, մենք` մեր. մեզ ձեռնտու է Իրան-Վրաստան երկաթգծի աշխատելը»»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Նույն շարքից