Մամուլի տեսություն 

Ուշագրավ մանրամասներ՝ վերելակում մնալու հետևանքով 5-ամյա երեխայի մահվան դեպքի առնչությամբ. «Ժողովուրդ»

analitik.am

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Աջափնյակ վարչական շրջանի առանձնատներից մեկում` վերելակում մնալու հետևանքով 5-ամյա երեխայի մահվան դեպքի առնչությամբ որոշ մանրամասներ են հայտնի դարձել «Ժողովուրդ»-ին:

Մեր տեղեկություններով՝ գործի քննության ընթացքում հայտնի է դարձել, որ վերելակը տան տերերը տեխնիկայի խանութից չեն գնել, այլ պարզապես վարպետ են կանչել, և վերջինս վերելակը պատրաստել է ու տեղադրել բնակարանում: Հետևաբար տեխնիկական զննության մասին խոսք անգամ չի կարող լինել: Մինչ այս տեղեկացրել էինք, որ դեպքից հետո մահացած երեխայի հարազատներն այլևս այդ տանը չեն բնակվում:

Հիշեցնենք, որ հունիսի 4-ին Աջափնյակի առանձնատներից մեկում վերելակով բարձրանալու ընթացքում երեխայի ծնոտը մնացել էր երրորդ և չորրորդ հարկերը բաժանող բետոն հատվածի և վերելակի մեջտեղում»:

 

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Նույն շարքից