Ֆեյսբուք 

Ամենաբարձր աճը գյուղատնտեսությունում և արդյունաբերությունում, անկում` առևտրում

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 2015-ի հունվար-մայիս ամիսների սոցիալ-տնտեսական ցուցանիշների համաձայն, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա հունվար-մայիսի համեմատ աճել է 2,7 տոկոսով։

Ըստ տնտեսության ճյուղերի ամենամեծ աճն արձանագրել են գյուղատնտեսությունը եւ արդյունաբերությունը, ապա ծառայությունները: Շինարարությունում աճը չնչին է, իսկ առեւտրում անկում է արձանագրվել: Մասնավորապես, արդյունաբերության արտադրանքի ծավալներն աճել են 4,5 տոկոսով, գյուղատնտեսությանը`6 տոկոսով, ծառայություններինը` 3,8 տոկոսով, շինարարությանը` 0,4 տոկոսով, առեւտրին շրջանառությունը նվազել է 8,6 տոկոսով,:

Միեւնույն ժամանակ, մայիսին ապրիլի նկատմամբ արդյունաբերությունն աճել է 0,5 տոկոսով, գյուղատնտեսությունը` 46,6 տոկոսով (էական դեր ունի սեզոնային գործոնը), շինարարությունը 31,2 տոկոսով, առեւտուրը` 4,2 տոկոսով, ծառայությունները` 6,7 տոկոսով:
Ինչ վերաբերվում է 2015-ի մայիսի ցուցանիշների համեմատությունը 2014-ի մայիսի հետ, ապա արդյունաբերության աճը կազմել է 5,2 տոկոս, գյուղատնտեսությանը` 8,8 տոկոս, ծառայությունները` 3 տոկոս, շինարարությունը` 0,2 տոկոս, առեւտուրը արձանագրել է անկում`12,2 տոկոս:

Նույն շարքից