Ինչպես բազմաթիվ այլ երկրներ իրենց պատմության տարբեր ժամանակահատվածներում, Հայաստանն այսօր նույնպես կանգնած է արմատական բարեփոխումներ իրականացնելու և երկրի ամբողջական արդիականացման անհրաժեշտության առջև: Բարեփոխումների նպատակն է լուծել երկիրը ժամանակակից եվրոպական չափանիշներին հասցնելու խնդիր-մարտահրավերը:
Ինչպես ամենուրեք աշխարհում, Հայաստանում ևս երիտասարդությունն է, որ պիտի ստանձնի համարձակ բարեփոխումների և արդիականացման համար սոցիալական բազայի և ակտիվ պաշտպանի գործառույթը: Երիտասարդությունն է նաև, որ պետք է ի վիճակի լինի հակազդելու Հայաստանյան իշխանության վարած ներքին և արտաքին քաղաքականությանը խոչընդոտող բոլոր տեսակի գործոններին։
Հայաստանին, իր արմատական բարեփոխումների քաղաքականությունն իրականացնելու համար, անհրաժեշտ է ունենալ, լավ կազմակերպված երիտասարդական շարժում: Երիտասարդության այս շարժումը նաև կխթանի բարեփոխումների պահանջարկը երկրում և դրանց ընկալումը հասարակության մոտ։
Սույն նախաձեռնությունը հետապնդում է հետևյալ խնդիրները, ապահովել քաղաքականությամբ անմիջականորեն զբաղվելու և երկրին առնչվող կարևորագույն որոշումներին և իրադարձություններին մասնակցելու հնարավորություն, ապահովել ռոմանտիկ քաղաքական ժամանցի համար լայն հնարավորություն, ինչն այլ պայմաններում հաճախ որոշիչ է լինում երիտասարդության համար զանազան հեղափոխություններին և անկարգություններին մասնակցելիս, ապահովել հասարակության մեջ ավելի մրցունակ լինելու հնարավորություն, իր նախասիրությունները, տաղանդներն ու ստեղծագործական էներգիան լավագույնս իրացնելու հնարավորություն զանազան ասպարեզներում, փոքր և մեծ հանրային բարիքներից այս կամ այն չափով օգտվելու առավել կարճ ճանապարհի ստեղծում, բարեփոխումների և դրական փոփոխությունների կրողը լինելու պատմական դերի ստանձնում: