Մամուլի տեսություն 

Թբիլիսյան ջրհեղեղը Հայաստանի տնտեսության վրա էլ կազդի. «Առավոտ»

analitik.am

Վրաստանում տեղի ունեցած ջրհեղեղի պատճառով այդ երկիրը հայտնվել է բավականին ծանր տնտեսական վիճակում, ինչն իր բացասական հետևանքը կթողնի մեր երկրի և Վրաստանի միջև առկա առևտրաշրջանառության վրա. «Առավոտ»-ի հետ զրույցում այսպիսի մտահոգություն է հայտնել տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:

Նրա խոսքերով՝ Վրաստանը մեզ համար լավ առևտրային գործընկեր էր, սակայն ջրհեղեղի վնասի պատճառով Հայաստանը վրացական շուկայում էլ խնդիրներ է ունենալու: Տնտեսագետը նշել է, որ առևտրի ոլորտում Վրաստանը մեր գործընկերների առաջին տասնյակում է:

Նույն շարքից