Մամուլի տեսություն 

Պաշտոնական վիճակագիրները կատարել են Հովիկ Աբրահամյանի «հրահանգը». «Ժողովուրդ»

analitik.am

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներն այս տարվա հունվար-մայիս ամիսներին:

Ըստ այդմ, ԱՎԾ-ն գրել է, որ այս տարվա առաջին հինգ ամիսների տվյալներով 2,7 տոկոս տնտեսական աճ է արձանագրվել: Այսինքն՝ պաշտոնական վիճակագիրները կատարել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի «հրահանգը»:

Հիշեցնենք, որ ՀՀ Կառավարության մայիսի 21-ի նիստում նա հայտարարել էր, որ չի կիսում տնտեսության անկման վերաբերյալ կանխատեսումները եւ համոզմունք էր հայտնել, որ 2-3 տոկոս տնտեսական աճ է արձանագրվելու:

Մեկ հանգամանք, սակայն, այդպես էլ անհասկանալի է մնում՝ եթե տնտեսական աճ է արձանագրվել, ապա ինչպես է ստացվում, որ առեւտրի շրջանառությունը շարունակում է նվազել (8,6 տոկոսով): Ինչպես է ստացվում, որ տնտեսական աճի պայմաններում սպառողը շարունակում է աղքատանալ:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից