Միջազգային 

Anonymous-ը «կիբերհոլոքոստ» է հայտարարել Իսրայելին (տեսանյութ)

Anonymous հաքերների խումբը խոստանում է լայնածավալ հարձակում իրականացնել Իսրայելի վրա։ «Կիբերհոլոքոստը» երկրին սպառնում է «Պաղեստինի տարածքում հանցագործություններ իրականացնելու համար», գրում է ДНИ.ru-ն։

 


Ինչպես գրում է The Independent-ը՝ «Anonymous-ի ուղերձն Իսրայելին» անվանումով տեսանյութը հրապարակվել է YouTube-ում։

 


Այս անգամ արաբ հաքերները, ովքեր թաքնվում են համաշխարհային կազմակերպության անվան ներքո, հայտարարել են «Էլեկտրոնային Հոլոքոստ ընդդեմ Իսրայելի»՝ Գազայի հատվածում «Անկոտրում ժայռ» գործողությունն անցկացնելու համար։

 


«Այս հաղորդագրությունն ուղղված է տգետ սիոնական կրթությանը։ Մենք կգանք նորից՝ պաղեստինյան տարածքում կատարած հանցագործությունների համար ձեզ պատժելու»,- ասվում է ուղերձում։


 

«Կիբերհոլոքոստը» նախատեսված է ապրիլի 7-ին, այդ օրն արաբ և արաբամետ մասնագետները կմիավորեն իրենց ջանքերը։ Հաքերները խոստացել են խափանել կառավարական, ռազմական կազմակերպությունների և բանկերի կայքերի աշխատանքը։

Նույն շարքից