Kp.ru կայքի փոխանցմամբ՝ ֆրանսիական Charlie Hebdo ամսագիրը հրապարակել է 2014թ. մարտին անհետացած մալայզիական Boeing ինքնաթիռի մնացորդների ծաղրանկարը:
Օդանավի բորտուղեկցորդի 18-ամյա դուստր Մաիրա Էլիզաբեթը ծաղրանկարն անվանել է «հիմար և վանող»։
Հիշեցնենք, որ հունվարին Փարիզում Charlie Hebdo-ի խմբագրության վրա հարձակում էր իրականացվել, որի ընթացքում 12 մարդ էր սպանվել, այդ թվում՝ ամսագրի 8 աշխատակից։ Ահաբեկիչներն այդ կերպ ցանկացել էին վրեժ լուծել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների համար։