Ntv.ru կայքի փոխանցմամբ՝ ֆրանսիական սկանդալային Charlie Hebdo շաբաթաթերթի գլխավոր խմբագիր և հրատարակիչ Լորան Սուրիսսոն հայտարարել է, որ պարբերականն այլևս Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարներ չի տպագրի:
Շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Լորան Սուրիսսոն այս պաշտոնը ստանձնել է նախկին խմբագիր Ստեֆան Շարբոնյեի փոխարեն, որը զոհվել է իսլամիստների հարձակման հետևանքով:
Charlie Hebdo-ի վրա հարձակումը իրականացվել է հունվարի 7-ին:
Զինված երկու մարդ ներխուժել են ամսագրի խմբագրություն և կրակ բացել: Դրա հետևանքով 12 մարդ զոհվել է: