Տնտեսություն 

Ferrari-ն պատրաստվում է ներկայացնել իր բաց տանիքով ամենարագընթաց մոդելը

Ferrari-ն պատրաստվում է հանրությանը ներկայացնել իր բաց տանիքով ամենարագընթաց մոդելը: Ինչպես հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները, այն կներկայացվի Կալիֆոռնիայում ամեն տարի տեղի ունեցող դասական մեքենաների մրցույթում:

 

Նոր մոդելի անունը դեռևս հայտնի չէ: Փոխարենը տեղեկություններ կան այն մասին, որ այն գրեթե նույն 458 Speciale մոդելն է՝  բաց տանիքով:  Եթե այդ տեղեկությունները հաստատվեն, կստացվի, որ նոր մոդելը  3 վայրկյանում զարգացնում է մինչև 100 կմ/ժ արագություն, իսկ՝ 9,1 վայրկյանում՝ 200 կմ/ժամ: Մաքսիմալ արագությունը՝ 325 կմ/ժ:

Նույն շարքից