Միջազգային 

HP ընկերությունը դատարան է ներկայացրել 5.1 մլրդ դոլարի հայց՝ ընդդեմ բրիտանական Autonomy Corp.-ի

Hewlett-Packard Co. (HP) ընկերությունը դատարան է ներկայացրել 5.1 մլրդ դոլարի հայց՝ ընդդեմ բրիտանական Autonomy Corp.-ի հիմնադիր Մայքլ Լինչի և ընկերության նախկին գլխավոր ֆինանսական տնօրեն Սուշովան Հուսեյնի: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը:



Հայցում Hewlett-Packard-ը նշում է, որ Autonomy-ի մենեջերները տրամադրել են ուռճացված ֆինանսական ցուցանիշներ՝ 2011թ. այն 10 մլրդ դոլարով վաճառելուց առաջ:



«HP-ն հաստատում է, որ մարտի 30-ին հայց է ներկայացվել Մայքլ Լինչի և Սուշովան Հուսեյնի դեմ՝ Autonomy-ն ղեկավարելու ժամանակ խարդախ գործունեության մեղադրանքով»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ:



Ավելի վաղ հաղորդվում էր, որ Autonomy-ի մենեջմենթի և HP-ի միջև հակամարտությունը սկսվել է 2012թ.: Ընկերությունը ստիպված է եղել 8.8 մլրդ դոլար դուրս գրել, որից 5 մլրդ դոլարը՝ Autonomy-ի հաշվապահական հաշվառման սխալների պատճառով: HP-ն Autonomy-ին մեղադրել է ֆինանսական ցուցանիշները կեղծելու մեջ:

Նույն շարքից