Հիշում եմ և պահանջում 

«Le Figaro» պարբերականում հրապարակվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված ծավալուն հոդված

Ֆրանսիական հեղինակավոր «Le Figaro» պարբերականի «Histoire» ամսագրի ապրիլյան համարում հրապարակվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված ծավալուն հոդված: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:



«Հայաստան. մոռացված ցեղասպանություն» վերնագրով հոդվածը, որը հեղինակել է ֆրանսահայ պատմաբան Միքայել Նիշանյանը, մանրամասնորեն ներկայացնում է Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության ժամանակագրությունը, դրան նախորդող համիդյան ջարդերը և ցեղասպանության հիմքում ընկած թուրք ազգայնական գաղափարախոսության առաջխաղացումը:



Հոդվածի «Մեկդարյա ժխտողականություն» բաժնում առանձին անդրադարձ է կատարվում Հայոց ցեղասպանությանը հաջորդած և ներկայումս շարունակվող թուրքական իշխանությունների ժխտողականության քաղաքականությանը` որպես դրա ցայտուն օրինակ նշելով Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակի օրվա փոփոխությունը, որը սակայն, ըստ հեղինակի, հակառակ թուրք ղեկավարության սպասելիքների, արդյունք չտվեց միջազգային հանրության ուշադրությունը շեղելու հարցում:



Ամսագրի էջերում զուգահեռաբար ներկայացված են Ֆրանսիայում վերջին ամիսներին Հայոց ցեղասպանության թեմայով հրատարակված բազմաթիվ աշխատությունները և ապրիլին կայանալիք խոշոր ցուցադրությունները:



 

 

 

 

 

Նույն շարքից