Սպորտ 

Transfermarkt-ն ու Opta-ն ևս Մխիթարյանին ընդգրկել են տուրի խորհրդանշական հավաքականում

Transfermarkt-ն ու Opta-ն Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին եւս ընդգրկել են Գերմանիայի առաջնության 15-րդ տուրի խորհրդանշական հավաքականում։

26-ամյա ֆուտբոլիստը տուրի խորհրդանշական հավաքականում էր ընդգրկվել նաեւ kicker-ի, whoscored.com-ի եւ spox.com-ի վարկածներով։

Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի 15-րդ տուրում Թոմաս Տուխելի գլխավորած թիմն արտագնա խաղում 2։1 հաշվով պարտության է մատնել «Վոլֆսբուրգին», Մխիթարյանը դարձել էր երկու գոլային փոխանցման։

pE4JYRxrie8

Նույն շարքից