Forbes ամսագիրը Ադամ Սենդլերին արդեն երկրորդ անգամ ճանաչել է գերվճարվող դերասան: Երկրորդ տեղում Ջոնի Դեպն է, իսկ երրորդում՝ Բեն Սթիլերը: Forbes ամսագրի տվյալների համաձայն այս դերասաններին վճարված գումարն ավելի շատ է, քան ֆիլմերի շահույթն է եղել: Նրանց մասնակցությամբ ոչ բոլոր ֆիլմերն են շահութաբեր եղել:
Նաև հրապարակվել է այս տարի ամենաշատ գումար վաստակած դերասանների ցանկը, որը գլխավորում է Ռոբերտ Դաունի կրտսերն իր 75 մլն. դոլարով: