Ռազմական 

Ադրբեջանի կողմից ապատեղեկատվություն տարածելն իրադրությունը սրելու նպատակ ունի. ԼՂՀ ՊՆ

Այսօր Ադրբեջանի պաշտպանությաննախարարության կողմիցադրբեջանականբանակի կրտ. ս-տ Ռուստամ Ահմեդովիզոհվելումասին տեղեկատվության տարածումը,որն իբր տեղի է ունեցելհայկական կողմիմեղքով, ոչ այլ ինչ է, քան իրադրությունը արհեստականորեն սրելու նպատակ հետապնդողապատեղեկատվություն:

ՊԲ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որօրվաընթացքում ղարաբաղա-ադրբեջանականհակամարտ զորքերիշփման գծում հիմնականումպահպանվել է կրակի դադարեցմանմասինձեռքբերված բանավորպայմանավորվածությունը,բացառությամբ միքանի խախտման դեպքերի, որը կատարել էոչայլ ոք, քան հակառակորդը: Մանավորապես` ժամը 12:10-ի սահմաններում առաջնային գծի արևելյան (Մարտունի) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ (2 արկ), իսկ ժամը 15:25-ի սահմաններում հարավարևելյան (Հադրութ) ուղղությամբ` ՀԱՆ-17 տիպի նռնականետ (6արկ):

Չի բացառվում նաև, որ զոհի վերաբերյալ տարածված հաղորդագրությամբԱդրբեջանիպաշտպանության նախարարությունը սկսում է գաղտնազերծել ապրիլի 2-ից5-ը տեղիունեցած մարտերի ժամանակ իր հարյուրավոր կորուստների շարքը, որը մինչ այսօր դեռևս պահպանվում է հույժ գաղտնի: Իրենց ձախողված ռազմական ագրեսիան քողարկելու նպատակով նմանատիպ բովանդակությամբ հաղորդագրությունների տարածումը Ադրբեջանի ռազմական գերատեսչության կողմից առաջիկայում ևս սպասելի է:

Նույն շարքից