analitik.am-ը նախկինում անրադարձել էր այն հանգամանքին, թե վերջիվերջո հայտնի ֆինանսական բուրգի գործով ամբաստանյալ Ա.Անդրեասյանի հափշտակած գումարները ու՞մ գրպանում են հայտնվել:
Ըստ գործի՝ փաստական հանգամանքների ամբաստանյալ Ա.Անդրեասյանը ԱԺ Վերահսկիչ Պալատի Իրավաբանական վարչության պետի տեղակալ Մուշեղ Սաֆարյանի հետ միասին ձեռք է բերել «Ամադեղա» ՍՊԸ-ավազահանք Ջրաբեր համայնքում: Ըստ ամբաստանյալի ցուցմունքի, որն ի դեպ, ընդունել է նաև Մ.Սաֆարյանը, վերջինիս ֆունկցիան այդ բիզնես պրոյեկտի մեջ եղել է միայն հովանավորչությունը, այսինքն զուտ օժանդակությունը փաստաթղթերի ձեռք բերելու համար և հետագա աշխատանքի ընթացքում հարկային և այլ մարմիններում միջամտությունը: Մուշեղ Սաֆարյանի կողմից իր «տանիքային» գործունեության իրականացման որակին անրադարձել է ամբաստանյալ Ա.Անդրեասյանը իր ցուցմունքում՝ բառացի նշելով. « Մեզ թվում էր,թե կօգնի մեզ գործի ընթացքում,այդ պատճառով էլ համաձայնվեցիք, որ առանց գումար ներդնելու 50 տոկոս փայատեր լինի, սակայն հետագայում պարզվեց, որ միայն խոսում է, ոչինչ չի անում, մի խոսքով՝ շատ ծակ և փնթի կռիշ դուրս եկավ»:
Ըստ ամբաստանյալ՝ ինքը մոտ 350.000 ԱՄՆ դոլարի ներդրում է կատարել միանձնյա այդ ավազահանքում, սակայն, իր նստելուց հետո Մուշեղ Սաֆարյանը և տուժող Ա.Գալստյանը վաճառել են այն, և եթե հանգիստ թողնենք շուկայական արժեքը, ապա զուտ ավազահանքի գնահատված արժեքով՝ մոտ 260 000 ԱՄՆ դոլար անցել է ըստ ամբաստանյալի փնթի և ծակ կռիշ Մ.Սաֆարյանին:
Մենք այսքան չէինք խորանա Վերահսկիչ Պալատի սույն պաշտոնյայի հովանավորչական գործունեությանը ,եթե չլիներ ևս մեկ հանգամանք: Փաստորեն, սույն պաշտոնյան բացի այն, որ ոչինչ չի ներդրել հանքում և դարձել է մինիմում 260.000 ԱՄՆ դոլարի տեր, հաջողացրել է այս գործով դառնալ տուժող 50.000 ԱՄՆ դոլարի չափով,և այսքանից հետո էլ դեռ չի մուծել, ըստ ամբաստանյալի, իր ծակ և փնթի կռիշության հետևանքով կուտակված հարկային պարտավորությունները՝ մոտ 18.000.000 ՀՀ դրամի չափով և հայտնվել է դատարանում:
Ավելացնենք նաև, որ սույն պաշտոնյան ԱԺ Վերահսկիչ Պալատի իրավաբանական վարչության պետի տեղակալն է, իսկ պալատի հիմնական գործունեությունը ՀՀ Բյուջեից գողացված գումարների հայտնաբերումն է, մեզ թվում է արդեն պարզ է՝ վերջինս ինչպես է իրականացնում իր պաշտոնական լիազորությունները և ինչ նպատակով:
Միևնույն ժամանակ նա ԱԺ ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանի «Բառադի Համո» փեսան է և դեռ մեծ հարցական է, թե ծակ և փնթի կռիշություն անելուց վերջինս աներոջ օգնությանը դիմե՞լ է թե ոչ, կամ աարդյոք այդ ամենի իրական սեփականատերն է:
Ինչևէ, փաստերի այս դասավորվածությամբ ամբաստանյալ Ա.Անդրեասյանին միակ բանը որ մնում է՝ իր վերջին խոսքում հիշելն է հանրահայտ դերասան Մհեր/Ֆրունզիկ/ Մկրտչյանի բառերը. «Եռանկյունի» ֆիլմի վերջում. «ՈՒստա Համոն Փողը չի տվել»:
Սույն պաշտոնյայի իրական գործունեությանը կանդրադառնանք առաջիկայում: