Մշակույթ 

Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում

Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Վանա լճի Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում, հայտնում է թուրքական տեղեկատվական HABERLER.com պորտալը։



Հրատարակությունը նշում է, որ հայկական տաճարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում ներառելը կնպաստի Վանը Թուրքիայի զբոսաշրջային կենտրոնի վերածելուն։ 



Սուրբ Խաչ եկեղեցին հայկական միջնադարյան ճարտարապետության ակնառու հուշարձաններից է: Այն կառուցվել է Վասպուրականի թագավորության ծաղկման ժամանակաշրջանում՝ 915-921 թթ.-ին՝ ճարտարապետ Մանվելի կողմից՝ Հայոց Գագիկ Արծրունի թագավորի գահակալության տարիներին:  

Նույն շարքից