Ամերիկյան դիետոլոգներն ուսումնասիրությունների արդյունքում մարզել են, որ բանջարեղենների բազմազանության մեջ ամենաօգտակարը գունավոր ծաղկակաղամբն է: Այն պարունակում է բոլոր անհրաժեշտ և օգտակար, սննդարար նյութերը:
Բացի այդ, ծաղկակաղամբն օրգանիզմում հիանալիորեն յուրացվում և հեշտությամբ մարսվում է:
Ծաղկակաղամբը կարելի է օգտագործել և՛ ինչպես առանձին ճաշատեսակ, և՛ ավելացնել ապուրների, մսային և բանջարեղենային աղցանների մեջ: Ծաղկակաղամբը հատկապես համեղ է դառնում, երբ այն եփվում է հանքային ջրի մեջ:
Գիտնականները խորհուրդ են տալիս ծաղկակաղամբ օգտագործել լեղապարկի, աղիների և լյարդի հիվանդություններով տառապողներին, ինչպես նաև նիհարել ցանկացողներին: Ծաղկակաղամբը հանում է խոլեսթերինն ու ամրացնում անոթների պատերը՝ այդպիսով օրգանիզմը պաշտպանելով սրտի նոպայից, սրտամկանի կաթվածից:
Երեխայի օրգանիզմը ևս ծաղկակաղամբի կարիք ունի, հատկապես եթե նրա հաստ աղին վատ է գործում: Ծաղկակաղամբը շատ օգտակար է աճող օրգանիզմի համար: