Իրաքում ամերիկյան ռազմական զորախումբը հատուկ համակարգի միջոցով տեղեկացվել է Իրանի կողմից հրթիռներ արձակելու մասին: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով NBC հեռուստաալիքին:
Հրթիռների արձակման նախազգուշացման համակարգն ամբողջ աշխարհում ներառում է արբանյակներ, ռադիոլոկացիոն կայաններ, ինչպես նաև «գաղտնի օբյեկտ», որը գտնվում է Մերիլենդ նահանգում և ղեկավարվում է ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության կողմից: Այս տեղեկությունը հաստատել է նաև ռազմական հետախուզության նախկին բարձրաստիճան սպան:
Մերիլենդում գտնվող օբյեկտը ստեղծվել է Սառը պատերազմի ժամանակ: Այն այժմ աշխատում է: