«Հայաստանը վերջին տարիներին շարունակում է առաջընթաց արձանագրել մակրոտնտեսական և ֆինանսական կայունության պահպանման, ինչպես նաև տնտեսական աճի խթանման համար կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու գործում։
Տնտեսական ակտիվությունը բարձրացել է, իսկ պետական պարտքը սկսել է նվազել:
Իշխանությունները շարունակում են ֆիսկալ կանոնի գործադրմամբ հարկաբյուջետային քաղաքականություն իրականացնել՝ միևնույն ժամանակ ստեղծելով ենթակառուցվածքների և սոցիալական ծախսերի խթանման համար պահանջվող միջավայր:
Այս խնդիրների իրագործումը պետք է ուղեկցվի հարկային վարչարարության բարելավմամբ և գույքի հարկման արդիականացմանն ուղղված միջոցառումներով: Իշխանությունները շարունակում են ընթանալ կայուն հարկաբյուջետային քաղաքականություն իրականացնելու ճանապարհով՝ առաջնորդվելով ֆիսկալ կանոնով՝ միևնույն ժամանակ ստեղծելով ենթակառուցվածքների և սոցիալական ծախսերի խթանումն ապահովող պայմաններ»: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ֆինանսների նախարարության ֆեյսբուքյան էջից։