Տնտեսություն 

ԱՄՀ-ն Հայաստանի համար նոր վարկ է հաստատել /Տեսանյութ/

«Հայաստանը վերջին տարիներին շարունակում է առաջընթաց արձանագրել մակրոտնտեսական և ֆինանսական կայունության պահպանման, ինչպես նաև տնտեսական աճի խթանման համար կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու գործում։

Տնտեսական ակտիվությունը բարձրացել է, իսկ պետական պարտքը սկսել է նվազել:

Իշխանությունները շարունակում են ֆիսկալ կանոնի գործադրմամբ հարկաբյուջետային քաղաքականություն իրականացնել՝ միևնույն ժամանակ ստեղծելով ենթակառուցվածքների և սոցիալական ծախսերի խթանման համար պահանջվող միջավայր:

Այս խնդիրների իրագործումը պետք է ուղեկցվի հարկային վարչարարության բարելավմամբ և գույքի հարկման արդիականացմանն ուղղված միջոցառումներով: Իշխանությունները շարունակում են ընթանալ կայուն հարկաբյուջետային քաղաքականություն իրականացնելու ճանապարհով՝ առաջնորդվելով ֆիսկալ կանոնով՝ միևնույն ժամանակ ստեղծելով ենթակառուցվածքների և սոցիալական ծախսերի խթանումն ապահովող պայմաններ»: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ֆինանսների նախարարության ֆեյսբուքյան էջից։

  • 43
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    45
    Shares

Նույն շարքից