Վերլուծական 

ԱՄՆ հաջորդ հավանական նախագահը. ՌԴ բարեկամ երկրներում սկսում են ակտիվանա՞լ պրոամերիկյան ուժերը

ԱՄՆ-Ռուսաստան հակամարտությունը գնալով խորանում է, և հակամարտության լուծման հնարավոր ճանապարհներից մեկը ԱՄՆ-ում նախագահի փոփոխությունն է:


Տարբերակն, իհարկե , հավանական է, սակայն տրամաբանությամբ շարժվելիս տեսնում ենք, որ 2016թ-ի ԱՄՆ նախագահական ընտրություններում հավանական հաղթող թեկնածուն ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի կինն է՝ Հիլարի Քլինթոնը: Կին, ով Պուտինին համեմատեց Հիտլերի հետ:  


ԱՄՆ-ում նախագահի աթոռակռիվը պայքար է էլիտաների միջև, որոնք ֆորմալ բաժանվում են երկու մասի՝ պայմանական հանրապետականներ և դեմոկրատներ, որոնք հավաքված են նույնանուն կուսակցությունների ներքո: Սակայն այս խմբերի մեջ էլ կան փոքր խմբեր, որոնք ներկայացնում են այս կամ այն ազդեցիկ և հարուստ ընտանիքների՝Բուշերի, Ռուզվելտների, Քենեդիների… (քաղաքական մաս) և Սորոսի, Ռոկֆելերների (տնտեսական  մաս) և այլն  շահերը: Որպես կանոն տնտեսական ընտանիքները մտնում են քաղաքականություն և հակառակը, ինչն էլ բերում է երկու էլիտաների միաձուլման: Կլաններից յուրաքանչյուրն ընտրում է իր թեկնածուին, և այս պահի դրությամբ Հիլարին կարծես թե վայելում է երկու թևի ամենածանրակշիռ՝ Սորոսի և Քենեդիների համակրանքը:


Այսպես՝ դեռևս մեկ տարի առաջ այդ ժամանակ Ճապոնիայում ԱՄՆ դեսպան Քերոլայն Քենեդին հայտարարեց, որ իր ընտանիքն աջակցում է նախկին առաջին տիկնոջը 2016թ-ի նախագահական ընտրություններում: Քերոլայնի հետ համակարծիք է ընտանիքի մեկ այլ ներկայացուցիչ՝ Մասաչուսեթի սենատոր  Թեդ Քենեդին, ով խոստացավ Հիլարիին բազմակողմանի աջակցություն այն դեպքում, եթե նա որոշի առաջադրվել նախագահական ընտրություններում:


Քենեդիների և Քլինթոնների ընտանիքների բարեկամությունը վաղեմի պատմություն ունի: Ժամանակին Քենեդիները ֆինանսական աջակցություն են ցույց տվել Բիլ Քլինթոնին, ինչի արդյունքում վերջինս հաղթեց ընտրություններում՝ դառնալով ԱՄՆ 42-րդ նախագահը:


 2008թ-ին Քերոլայն Քենեդին օգնեց Հիլարի Քլինթոնին նախընտրական արշավի համար միջոցներ հավաքագրելու հարցում, սակայն որոշ ժամանակ անց Քենեդիներն իրենց նախապատվությունը տվեցին Օբամային: Դիրոքորոշման փոփոխությունը չբացատրվեց որևէ մեկի կողմից, բայց Հիլարի Քլինթոնի՝ ԱՄՆ պետքարտուղար նշանակման հարցում Քենեդիները բավականին ազդեցություն ունեցան:   . 

Հիլարի Քլինթոնին աջակցում են նաև ԱՄՆ խոշորագույն բիզնեսմենները՝ մուլտիմիլիարդեր Ուորեն Բաֆֆետը Կալիֆորնիայում կայացած Fortune ամսագրի  «ամենաազդեցիկ կանայք» ֆորումի ժամանակ հայտարարեց. «Հիլլարին կհաղթի: Ես գումար կդնեմ դրա համար: Իսկ ես նման բան հենց այնպես չեմ անում»: Որոշակի տեղեկությունների համաձայն Բաֆֆետը պատրաստվում է մասնակի ֆինանսավորել Քլինթոնի նախընտրական քարոզարշավը:

 

Հիլլարիին աջակցում է նաև Ջորջ Սորոսը, ով դեմոկրատական կուսակցության խոշորագույն ֆինանսական դոնորն է: Վերջերս Սորոսը հայտարարեց, որ պատրաստվում է Քլինթոնի նախընտրական քարոզարշավում խոշոր գումարներ ներդնել:


Այս ամենից կարելի է հետևություն անել, որ Քլինթոնն ունի ոչ միայն ֆինանսական մագնատների, այլ նաև քաղաքական ազդեցիկ ընտանիքների աջակցությունը, ուստի ոչինչ չի խանգարում նրան դառնալ ԱՄՆ հաջորդ նախագահ:


Ինչպե՞ս դա կանդրադառնա ռուս-ամերիկյան հարաբերությունների վրա.


Քլինթոնը ՌԴ նկատմամբ կոշտ միջոցների կողմնակից է: Վերջերս Հիլլարին սուր քննադատության ենթարկեց ԵՄ-ին՝ մեղադրելով, որ նրանք չեն շտապում խորացնել և ընդարձակել  հակառուսական պատժամիջոցների ցանկը: Ըստ նրա Եվրոպան շատ նուրբ քաղաքականություն է վարում Ռուսաստանի նկատմամբ, և նա խորհուրդ տվեց կոշտացնել այն, քանզի , ըստ Քլինթոնի, Ռուսաստանը շարունակելու է իր զավթողական քաղաքականությունը՝ փորձելով տարածել իր ազդեցությունն այն երկրների վրա, որոնք ժամանակին չեն եղել ԽՍՀՄ կազմում: Քլինթոնը, ամենայն հավանականությամբ,  նկատի ունի Թուրքիան, Հունգարիան, Սերբիան, Հունաստանը, Սիրիան և Եգիպտոսը:

 

Ղրիմի մասով Քլինթոնը համոզված է, որ Ուկրաինան այն չի կարող հետ բերել զենքի միջոցով, սակայն ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցների միջոցով ստիպել Ռուսաստանին հրաժարվել թերակղզուց: Հիլլարիի կարծիքով դրանք պետք է այնպիսի պատժամիջոցներ լինեն, որոնք վերջնականապես կքայքայեն ՌԴ տնտեսությունը:

2014թ-ի փետրվարին Քլինթոնը Կալիֆորնիայում ուսանողների առջև ելույթ ունենալիս հրապարակավ համեմատեց Պուտինին Հիտլերի հետ:

 

2008թ-ին ԱՄՆ այն ժամանակվա նախագահ կրտսեր Բուշն ասել էր, որ նայելով Պուտինի աչքերի մեջ, մարդ է տեսնում: Հիլլարին մեկնաբանեց Բուշի խոսքերն ասելով, որ Վ. Պուտինը ԱԱԾ աշխատակից է եղել, ուստի նա չի կարող հոգի ունենալ:  


2012թ-ին Դուբլինում կայացած մարդու իրավունքների վերաբերյալ կոնֆերանսի ժամանակ խոսելով Ռուսաստանի մասին Քլինթոնն ասաց, որ Մաքսային և Եվրասիական միությունները, որոնք ՌԴ-ն ակտիվորեն առաջ է մղում՝ որպես ԱՊՀ տարածաշրջանում նոր ինտեգրացիոն նախագծեր, կարող են դառնալ տարածաշրջանի սովետացման նախատիպ: Քլինթոնի խոսքերով պետք է ամեն ինչ արվի դա կանխելու համար:

 

Ըստ Քլինթոնի նախկին ԽՍՀՄ տարածքում ստեղծվող յուրքանչյուր միություն վտանգված է դառնալ ՛՛սովետացում՛՛ կամ  ՛՛հակաժողովրդավարություն՛՛:

 


Այս ամենից կարելի է ենթադրել, որ Քլինթոնը Սպիտակ տուն մուտք գործելով լծվելու է ՌԴ-ն ոչ միայն Ուկրաինայից և Ղրիմից, այլ նաև Կովկասից և Միջին Արևելքից դուրս մղելու գործին, որտեղ գազարագույն հեղափոխությունների միջոցով կստեղծվեն հերթական կառավարվող ռեժիմները, որոնց խնդիրը լինելու է ՌԴ-ի դեմ դռները փակելը:


Եթե Օբամայի հետ կարելի է ինչ-որ կերպ պայմանավորվել, ապա Քլինթոնի դեպքում ՌԴ-ն կանգնելու է առավել լուրջ խնդրի առջև, քանզի ամերիկյան տիկինը  բավականին կոշտ է տրամադրված ՌԴ-ի դեմ: Նա հնարավոր միջոցներից կընտրի ամենակոպիտն ու ամենաարդյունավետը:


Հիլլարի Քլինթոնի նախագահ դառնալու դեպքում թե Ռուսաստանին, թե վերջինիս ռազմավարական դաշնակիցներին բավականին դժվար շրջան է սպասվում:


Հավանական է, որ ՌԴ հետ բարեկամական հարաբերություններ ունեցող երկրներում արդեն իսկ սկսեն ակտիվանալ պրոամերիկյան ուժերը՝ հետագայում գազարագույն հեղափոխության գործընթացն ավելի հեշտացնելու համար:

 

 

Նույն շարքից