Միջազգային Ռազմական 

ԱՄՆ-ն մերժել է ՌԴ առաջարկը՝ Սիրիայում օդաչուներին փրկելու համատեղ ծրագրից

ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը  հայտնել է, որ ԱՄՆ-ն մերժել է ՌԴ առաջարկը համատեղ զբաղվել Սիրիայում կործանված ինքնաթիռների օդաչուների փրկությամբ:

«ԱՄՆ-ն կտրականապես հրաժարվում է «համագործակցություն» բառից՝ սահմանափակվելով Սիրիայի օդում թռիչքների անվտանգության հարցով կապերով»,- ասել է նա:

«Ցավոք, մեզ դեռ չեն լսում, և մեր համագործակցությունը դեռ սահմանափակվում է միայն այն փաստաթղթով, որը մենք մշակում ենք ԱՄՆ-ի հետ միասին Սիրիայի երկնքում թռիչքների անվտանգության վերաբերյալ»,- հավելել է նա:

Նույն շարքից