Գիտություն 

Սպիտակ Շամանի ժայռը

Ամերիկայի հին քաղաքակրթությունները մինչեւ հիմա խորհրդավոր երեւույթներ են ներառում իրենցում, եւ դրանց բացահայտման ճանապարհին առանձնակի նշանակություն են ստանում ժայռանկարների ուսումնասիրությունը: Պեկո գետի մոտ Տեխասին հարավային կանյոնում է գտնվում հինագույն ժայռանկարներից մեկը՝ Սպիտակ շամանը: Գիտնականների կարծիքով այս գործը ունի ավելի քան 4 հազար տարվա պատմություն ու իրենում ներառում է հնագույն անհետացած քաղաքակրթության գաղտնիքները:

 

Հսկայական ժայռանկարի վերծանման ընթացքում իրարամեժ կարծիքներ են առաջ քաշվել: Մինչեւ վերջերս, ուսումնասիրողները գտնում էին, որ նրանում արտացոլված է մարտնչող  5 մարդկային պատկեներ կամ պատերազմից առաջ իրականացվող ռազմական ծես: Սակայն վերջերս հնագետների մեկը եկել է եզրահանգման, որ նրանում պատկերված մարդիկ շբվում են ոգիների աշխարհի հետ՝ կակտուսի հեղուկից պատրաստված թմրամիջոցների ազդեցության տակ:

 

 

Նույն շարքից