Աշխարհի ամենացուրտ բնակավայր գտնվում է Յակուտիայում: Դա Օյմիակոն բնակավայրն է, որտեղ 1933 թ.-ին գրանցվել է -67 °C ցուրտ: Սակայն մարդիկ հարմարվել ու ապրում են այստեղ բնականոն կյանքով:
Յակուտիան հարուստ է մսամթերքով ու ծովամթերքներով, սակայն այստեղ գյուղատնտեսական կուլտուրաներ ընդհանրապես չեն աճում, ուստի ներկրվում են այլ շրջաններից:
Մարդը ի վիճակի է հարմարվել ու ապրել տարբեր բնակլիմայական պայմաններում: Օյմիակոնը բավականին հայտնի է որպես զբոսաշրջիկության առումով: Հաճախ էքստրիմալ զգացողությունների սիրահարները դրամ չխնայելով հասնում են հեռավոր այս բնակարանը գեթ մեկ շաբաթ այստեղ բնակվելու համար: